Առաքման և ստացման պայմաններ
Ծանոթացեք մեր առաքման գրաֆիկին, սակագներին, խանութում պատվերը ստանալու և վճարման կանոններին։
Առաքում
- • Առաքումն իրականացվում է շաբաթական 2 անգամ միայն Սյունիքի մարզի 6 քաղաքներում՝ Կապան, Գորիս, Սիսիան, Քաջարան, Մեղրի և Ագարակ:
- • Սյունիքի մարզից դուրս առաքումները ժամանակավորապես դադարեցված են և նախատեսվում է վերսկսել 2027 թ.-ին: Մեծաքանակ պատվերների համար Սյունիքից դուրս կապվեք՝ +374-94-024-199:
- • 30,000 դրամ և ավելի պատվերների դեպքում՝ ԱՆՎՃԱՐ:
- • Մինչև 30,000 դրամ պատվերների դեպքում՝ 1,000 դրամ:
Ստանալ Խանութում
- • Խանութից ստանալը միշտ ԱՆՎՃԱՐ է՝ անկախ պատվերի չափից:
- • Հասցե՝ Մելիք Ստեփանյան 6, Կապան, Հայաստան 3301
- • Պատվերը հավաքելուց հետո կստանաք ծանուցում և կարող եք մոտենալ:
Վճարման պայմաններ
- • Առցանց վճարում քարտով (ACBA Bank / ipay.Arca)՝ ArCa, Visa, Mastercard, American Express քարտերով (միայն ՀՀ դրամով, 3D Secure պաշտպանությամբ և էլեկտրոնային անդորրագրով)։
- • Կորպորատիվ բանկային փոխանցում (Անկանխիկ)՝ Իրավաբանական անձանց համար՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվող «Հաշիվ Ապրանքագրի» հիման վրա։
- • Ստանալ Խանութում՝ կանխիկ, տեղում POS տերմինալով կամ առցանց քարտով։ Առաքման դեպքում՝ կանխիկ առաքումը չի կիրառվում (ֆիզիկական անձանց համար՝ առցանց քարտ, կորպորատիվ հաճախորդների համար՝ բանկային փոխանցում)։
- • Բոլոր գները նշված են ՀՀ դրամով (֏) և ներառում են ԱԱՀ (Ավելացված Արժեքի Հարկ - 20%)։
Գաղտնիության քաղաքականություն և տվյալների անվտանգություն
Քարտային վճարումների անվտանգություն՝ zpro.am կայքը երբեք չի հավաքագրում և չի պահպանում բանկային քարտերի տվյալներ (PAN, CVC/CVV, PIN)։ Առցանց վճարումների մշակումը կատարվում է միայն ACBA Bank (ipay.Arca) լիցենզավորված վճարային համակարգի և ArCa պրոցեսինգային կենտրոնի PCI DSS սերտիֆիկացված էջում՝ 3D Secure պաշտպանությամբ։
Բոլոր գները ներառում են ԱԱՀ (Ավելացված Արժեքի Հարկ - 20%)։ Մանրամասն պայմանների համար ծանոթացեք մեր Գաղտնիության քաղաքականություն էջին։
Պատվերի չեղարկման և վերադարձի կարգ
Հաճախորդը կարող է չեղարկել առցանց վճարված պատվերը մինչև այն առաքման կամ խանութից տրամադրման փուլ անցնելը՝ կապ հաստատելով մեր սպասարկման թիմի հետ։
Վերադարձի վճարումը՝ բանկային քարտով կամ անկանխիկ վճարված պատվերների չեղարկման կամ ապրանքի վերադարձի դեպքում (ՀՀ օրենսդրությանը համապատասխան 14 օրվա ընթացքում) գումարը վերադարձվում է բացառապես այն նույն վճարային եղանակով / բանկային քարտին (կանխիկ վերադարձ չի կատարվում անկանխիկ գործարքների համար)՝ բանկային ստանդարտ ժամկետներում (սովորաբար 3–14 աշխատանքային օր)։
Վաճառողի իրավաբանական տվյալները՝
«Զանգեզուր Պրո» ՍՊԸ (Zangezur Pro LLC) • ՀՎՀՀ / TIN: 09417604
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, Մելիք Ստեփանյան 6 • +374-94-024-199 • info@zpro.am