Ջրաներկային գունավոր մատիտներ BRAUBERG ART CLASSIC, 12 գույն
Նկարագրություն
BRAUBERG ART CLASSIC սերիայի գեղարվեստական ջրաներկային (ակվարելային) մատիտները համատեղում են գունավոր մատիտի ճշգրտությունն ու ջրաներկի թափանցիկ գեղեցկությունը։ Բարձրորակ գունանյութերով հարուստ 3,3 մմ հաստությամբ գրիֆելը ապահովում է փափուկ նկարչություն, գույների հագեցվածություն և կոտրվելու հանդեպ բարձր դիմադրողականություն (անգամ ուժեղ սեղմելիս)։ Մատիտները կարելի է օգտագործել երկու եղանակով. որպես սովորական գունավոր մատիտներ դասական չոր նկարչության համար, կամ տարածելով խոնավ վրձնի օգնությամբ՝ ստանալով իսկական ջրաներկի էֆեկտ և գունային նուրբ անցումներ։ Իրանը պատրաստված է բարձրորակ փայտից, ինչը երաշխավորում է հեշտ, հարթ և անթերի սրում։ Հավաքածուն իդեալական է սքեթչինգի, նկարազարդումների և գեղարվեստական այլ աշխատանքների համար:
Բնութագիր
- Բրենդ: BRAUBERG ART CLASSIC
- Արտիկուլ: 181529
- Տեսակը: Ջրաներկային (ակվարելային) գունավոր մատիտներ
- Գույների քանակը: 12 գույն
- Գրիֆելի հաստությունը: 3,3 մմ
- Առանձնահատկություն: Ջրով լուծվող գունանյութ (ջրաներկի էֆեկտ)
- Իրանի նյութը: Բարձրորակ փայտ
Հաճախորդների կարծիքներ և գնահատականներ
Դեռևս կարծիքներ չկան: Եղեք առաջինը, ով կգնահատի այս ապրանքը:
Գրել կարծիք և գնահատել
Մուտք գործեք գնահատելու համար
Ապրանքը գնահատելու և կարծիք թողնելու համար անհրաժեշտ է մուտք գործել:
Մուտք գործել