Անցնել բովանդակությանը
ZPro.am | Դու կենտրոնացիր նպատակներիդ վրա, մանրուքների մասին կհոգանք մենք։
Նամակ Ձմեռ պապիկին — Ամանորյա մրցույթ Կապանի 1–5-րդ դասարանի աշակերտների համար

Նամակ Ձմեռ պապիկին — Ամանորյա մրցույթ Կապանի 1–5-րդ դասարանի աշակերտների համար

«Զանգեզուր Պրո» ՍՊԸ-ն (zpro.am) հրավիրում է Կապանի 1–5-րդ դասարանի բոլոր աշակերտներին գրել իրենց ամենաբարի ու ստեղծագործ նամակը Ձմեռ պապիկին։

Հաղթողներին և բոլոր մասնակից երեխաներին սպասվում է հատուկ Ամանորյա անակնկալ Ձմեռ պապիկից։

Պարտադիր պայման

Նամակը պետք է լինի ձեռագիր գրված երեխայի կողմից, իսկ վերջում անպայման պետք է նշված լինեն աշակերտի դպրոցը, դասարանը և անուն-ազգանունը։

Սիրելի՛ երեխաներ, խնդրում ենք չթույլատրել ծնողներին միջամտել ձեր նամակի բովանդակությանը․ գրեք այն ամբողջությամբ ինքնուրույն։ Անկախ նրանից՝ միջամտել է ծնողը թե ոչ, երեխան միևնույն է կստանա իր նվերը, բայց միջամտության դեպքում նամակը հաղթող չի ճանաչվի։

Ինչպես մասնակցել

  1. Օնլայն՝ նամակի լուսանկարը ուղարկեք մեր Facebook էջին անձնական հաղորդագրությամբ՝ նշելով ծնողի անունն ու հեռախոսահամարը հետադարձ կապի համար։
  2. Տեղում՝ բերեք նամակը մեր խանութ-սրահ (ք. Կապան, Մ. Ստեփանյան 6) և գցեք «Ձմեռ պապի փոստարկղ»՝ նամակի հակառակ կողմում նշելով ծնողի կոնտակտային տվյալները հետադարձ կապի համար։

Հրապարակում և հաղթողների ընտրություն

  • Ստացված բոլոր նամակները Դեկտեմբերի 15-ին կհրապարակվեն մեր Facebook էջում՝ պահպանելով երեխայի և ծնողի անձնական տվյալների գաղտնիությունը, իսկ քվեարկությունը կտևի մինչև Դեկտեմբերի 21-ը։
  • Բացի մեր ժյուրիի կողմից ընտրված 3 հաղթողներից, Դեկտեմբերի 15–21-ը Facebook օգտատերերի կողմից ամենաշատ հավանություն (Like/Love) ստացած մասնակիցը նույնպես կհամարվի հաղթող։

Ամփոփում և նվերների հանձնում՝ ամփոփումը կկայանա Դեկտեմբերի 22-ին, իսկ անակնկալները կհանձնվեն Դեկտեմբերի 22–26-ը (ք. Կապան, Մ. Ստեփանյան 6)։


Բաժանորդագրվել թարմացումներին

Product - ZPro | Zangezur Pro

SKU:

Մուտքագրեք Ձեր էլ. հասցեն՝ ապրանքը նորից առկա լինելու դեպքում անմիջապես ծանուցում ստանալու համար։