Բաժանորդագրվել թարմացումներին
Գնդիկավոր գրիչ Deli 0.7 Q23-RD
SKU: m40
Մուտքագրեք Ձեր էլ. հասցեն՝ ապրանքը նորից առկա լինելու դեպքում անմիջապես ծանուցում ստանալու համար։
Նկարագրություն
Deli Arrow Q23-RD-ն (EQ23-RD) բարձրորակ և էրգոնոմիկ գնդիկավոր գրիչ է, որը նախատեսված է ամենօրյա ուսումնական, գրասենյակային կամ տնային աշխատանքների համար: Գրիչն ունի թեթև և հարմարավետ կլոր կորպուս, ինչը թույլ է տալիս երկար ժամանակ գրել՝ առանց մատների հոգնածության: 0.7 մմ տրամագծով գրող հանգույցն ապահովում է փափուկ, սահուն և հստակ գծեր՝ առանց թուղթը ճանկռելու: Հագեցած կարմիր թանաքն արագ է չորանում և չի լղոզվում թղթի վրա: Գրիչն ունի պաշտպանիչ կափարիչ՝ պլաստիկ ամրակով (клип), որի միջոցով այն հեշտությամբ ֆիքսվում է օրագրի կամ գրպանի վրա։
Բնութագիր
- Ապրանքանիշ՝ Deli
- Սերիա՝ Arrow
- Մոդել՝ Q23-RD (EQ23-RD)
- Տեսակը՝ Գնդիկավոր գրիչ (ոչ ավտոմատ)
- Թանաքի գույնը՝ Կարմիր (Red)
- Գրող հանգույցի տրամագիծը՝ 0.7 մմ
- Կորպուսի գույնը՝ Սպիտակ՝ կարմիր դետալներով
- Կորպուսի նյութը՝ Բարձրորակ պլաստիկ
- Կափարիչ՝ Առկա է (պլաստիկ ամրակով)